Բոբբի Դեոլը 'Bichhoo 2' ֆիլմում կստանձնի գլխավոր դերը

Մումբայ։ Ռեժիսոր Գուդդու Դհանոան, ով 2000թ․ նկարահանել է 'Bichhoo' բոլիվուդյան ֆիլմը, այժմ պատրաստվում է նկարահանել այդ ֆիլմի երկրորդ մասը, և գլխավոր դերն արդեն պատկանում է Բոբբի Դեոլին։
<< Ճիշտ է, որ Բոբբի Դեոլը համաձայնել է խաղալ գլխավոր դերը 'Bichhoo 2' ֆիլմում։ Սա ինձ համար առանձնահատուկ ֆիլմ է>>, - ասել է Դհոնաոն։

Ռեժիսորը նկարահանել է նաև այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են 'Elaan', 'Ziddi' և 'Aflatoon'։
<<Այս պահին ես չեմ կարող բացել բոլոր փակագծերը ֆիլմի մասին։ Մենք դեռ սցենարային աշխատանքներով ենք զբաղվում և փորձում ֆիլմի նկարահանման օրերը համապատասխանեցնել դերասանների հետ։ Հետևաբար դեռևս չեմ կարող ասել, թե երբ կսկսվեն նկարահանումները։ Մենք նաև զբաղված ենք ֆիլմի գլխավոր դերասանուհու վերջնական որոշման հարցերով>>,- ավելացրեց նա։
Օրիգինալ 'Bichhoo' ֆիլմում գլխավոր դերակատարուհին Ռանի Մուքհերջին էր։

Комментариев нет:

Отправить комментарий