Ռանբիր Կապուրը և Կատրինա Կեֆը Քեյփ Թաունում են, որտեղ նկարահանվում է Ջագգա Ջեսուս ֆիլմը։ Այնուամենայնիվ, սիրահարված թռչնակները որոշ ժամանակ են կարողացել տրամադրել գնումներ կատարելուն։
Նրանք սկզբում կանգ առան 'Vans' խանութի մոտ, որտեղ Ռանբիրը և Կատրինան գլխարկներ գնեցին։ Զարմանալի չէ սա, քանի որ Կապուր կրտսերը գլխարկների մեծ երկրպագու է։ Այստեղ ավարտելուց հետո Բոլիվուդի ամենագրավիչ զույգը վայելեց սառը պաղպաղակ։
Ամենահետաքրքիրն այն էր, որ զույգը, լինելով Հնդկաստանի հասարակությունից հեռու, հանգիստ զբոսնում էր ձեռք ձեռքի բռնած, քանի որ նրանց այդ քաղաքում չէին ճանաչում։ Բայց իհարկե գտնվեց մեկն, ով, լինելով Բոլիվուդի երկրպագու, արեց այս լուսանկարները և տարածեց դրանք։
Համենայն դեպս, այս փոքրիկ ժամադրությունից հետո Ռանբիրը գնաց իր ընկերների հետ գիշերային ընթրիքի։
Комментариев нет:
Отправить комментарий