Շահ Ռուք Խանը Հոլիվուդի և Բոլիվուդի միասնական ցուցակում համարվել է երկրորդ ամենահարուստ դերասանը։
Ամենահարուստ դերասանների Հոլիվուդյան և Բոլիվուդյան ցուցակը ներկայացվել է չորեքշաբթի օրը։ Առաջին հորիզոնականում կոմեդիաների հեղինակ (կոմիկ) Ջերի Սեյնֆիլդն է։ 60-ամյա կոմիկը համարվել է ամենահարուստ դերասանը՝ վաստակելով 820 մլն դոլար։
Ընդ որում, Շահ Ռուք Խանը միակ բոլիվուդյան դերասանն է, ով հայտնվել է Հոլիվուդի և Բոլիվուդի ամենահարուստ դերասանների այս ցուցակի տասնյակում։ Պարզ է դարձել, որ Խանն ավելի հարուստ է, քան Հոլիվուդի այնպիսի հսկաներն, ինչպիսիք են Թոմ Քրուզը, Թոմ Հենքսը, Քլինթ Իսթվուդը կամ Ադամ Սենդլերը։Խանը գնահատվել է 600 մլն դոլար։ Նա ճանաչված է ամբողջ աշխարհում, ինչպես նաև իր երկրում՝ Հնդկաստանում։ Խանը նաև պրոդյուսեր է, հեռուստավար, Հնդկաստանի կրիկետի ակումբի համասեփականատեր և բարեգործ։
Թոմ Քրուզը երրորդ հորիզոնականում է՝ 480 մլն դոլար, որին հաջորդում են Ջոնի Դեպը և Թայլեր Փերրին՝ 450-ական մլն դոլար։

Комментариев нет:
Отправить комментарий